Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը օպերայի շենքում տեղի չի ունենա

Նախարարությունը մերժել է առաջարկը
vahagn-margaryan

ՀՀ մշակույթի նախարարությունը մերժել է բալետի մենապարող 23-ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպելու Մարգարյանի հարազատների խնդրանքը։

Yerkirmedia.am-ի հետ զրույցում մշակույթի նախարարությունից պարզաբանեցին, որ Վահագն Մարգարյանը ՀՀ վաստակավոր արտիստ չէ, բացի այդ վերջին հրաժեշտը Օպերայում անցկացնելու համար պետք է նիստ հրավիրել, որը մոտ 4 օր կտեւի:

Նշենք, որ Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18։00-ին, Արմավիրի մարզի Ապագա գյուղում, իսկ հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ ժամը 14։00-ին:

Վահագն Մարգարյանը մահացել է նոյեմբերի 20-ին՝ Հերացի թիվ 1 բժշակական կենտրոնում։

 

*

*