Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում տեղի է ունեցել Վահագն Դադրյանի հոգեհանգիստը

Դադրյանը համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից է:
vahagn-dadiyan

Գիտությունների ազգային ակադեմիայի շենքում տեղի է ունեցել ամերիկահայ անվանի գիտնական, մաթեմատիկոս, ցեղասպանագետ Վահագն Դադրյանի հոգեհանգիստը:

Դադրյանը համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից է: Նրա հիմնական աշխատությունները վերաբերում են հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը: Հայոց ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով նա հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական եւ հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում եւ անգնահատելի դեր ունի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

*

*