Հարձակվել են Վահագն Չախալյանի եւ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնողների վրա

Ըստ «Կամք»-ականների, հարձակումը եղել է պատվիրված եւ ուղղորդված սադրանք:

iravunk.com-«Քիչ առաջ (երեկ կեսգիշերին-խմբ.) Հյուսիսային պողոտայում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձինք, որոնք, կարծես թե, եղել են Միացյալ նահանգների քաղաքացիներ, հարձակվել են ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաք իրականացնող «Կամք» հասարակական նախաձեռնության անդամների վրա եւ հայհոյանքներ հնչեցնելով՝ հարվածել «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահանգն Չախալյանին, ինչի հետեւանքով տեղի ունեցել միջադեպ: Ըստ «Կամք»-ականների, հարձակումը եղել է պատվիրված եւ ուղղորդված սադրանք: Ի դեպ, հատկանշական է, որ թեպետ Հյուսիսային պողոտան ոստիկանության մշտական ուշադրության կենտրում է, սակայն միջադեպը ոչ թե կանխվել է, այլ ոստիկանները, ինչպես ֆիլմերում, հայտնվել են, երբ բանը բանից արդեն անցել էր»:

 

*

*