Վանաձորում դպրոցի տնօրեն են ընտրում

Առաջադրվել էր 6 թեկնածու

Վանաձորի 5-րդ ավագ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար կայացած ընտրությունը դեռեւս հստակ արդյունք չի արձանագրել: Այդ պաշտոնի համար առաջադրվել էր 6 թեկնածու՝ 2-ը հենց նույն դպրոցից են, 2-ը այլ դպրոցի տնօրեն ու փոխտնօրեն, իսկ 2-ն էլ` տարբեր կրթօջախների մանկավարժներ:

Քվեարկության արդյունքով առաջատար թեկնածուներից 2-ը հավասար ձայներ են հավաքել: Ըստ գործող կանոնակարգի՝ եռօրյա ժամկետում ընտրությունների այսպիսի արդյունքը ներկայացվելու է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին, ով էլ ընտրելու է դպրոցի տնօրենին։

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*