Ուսումնարաններում եւ քոլեջներում ստուգումներ կանցկացվեն

Մշակվել է միասնական ստուգաթերթեր, որոնց միջոցով գնահատվելու է․․․

Կրթության եւ գիտության նախարարության կրթության նորաստեղծ տեսչական մարմինը նախատեսում է ստուգումներ իրականացնել նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, այսինքն՝ ուսումնարաններում եւ քոլեջներում: Մարմինը մշակել է միասնական ստուգաթերթեր, որոնց միջոցով գնահատվելու է ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացը:

Նախ ստուգաթերթերը պետք է արժանանան կառավարության հաստատմանը: Իսկ թե որքանով են դրանք արդյունավետ, կրթության տեսչական մարմինը կպարզի Երեւանի քոլեջներից մեկում փորձարկելուց հետո:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*