Պարգեւատրում` ՀՀ Ազգային ժողովում

Մի խումբ ուսուցիչներ խրախուսվել են ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով
usucichner

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 5-ին` Ուսուցչի օրվա կապակցությամբ, պարգեւատրել է մի խումբ ուսուցիչների:

Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան համար 59 հիմնական դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանը, Լոռու մարզի Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրեն Սեդա Թունյանը, «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը, Երեւանի Ռուբեն Սեւակի անվան համար 151 դպրոցի տնօրեն Իզաբելլա Մարգարյանը, Գավառի ավագ դպրոցի տնօրեն Արեգա Գրիգորյանը, Երեւանի համար 159 ավագ դպրոցի փոխտնօրեն Օֆելյա Անտոնյանը, Արարատի մարզի Արտաշատի համար 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նունե Սահակյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:

Պարգեւատրված մանկավարժներին ուղղված իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ուսուցչի օրը եւս մեկ առիթ է գնահատանքի եւ երախտիքի խոսքեր հնչեցնելու համար. «Շնորհակալություն ձեր անգնահատելի ջանքերի, նվիրվածության, հայրենասիրության եւ այն ջերմության համար, որ ամեն օր փոխանցում եք երեխաներին, նրանց միջոցով ՝մեզ, մեր ընտանիքներին»:

*

*