Ուսանողները՝ նախարարի աշխատասենյակում

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել...
arcvik-minasyan-usanoxner

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ: Հանդիպումն անցկացվել է նախարարի աշխատասենյակում՝ «Նախարարի աշխատանքային օրը» խորագրի ներքո: Արծվիկ Մինասյանը մանրամասն ներկայացրել է նախարարի աշխատանքային գրաֆիկը, ծանոթացրել աշխատասենյակում ներկայացված պետական խորհրդանիշներին, անձնական իրերին:

Ուսանողները ծանոթացել են պետական պաշտոնյայի գործունեության, փաստաթղթաշրջանառության վարման, աշխատանքային առօրեայի մանրամասներին: Ուսանողների հետ հարցուպատասխանի միջոցով  անմիջական զրույց է ծավալվել: Ապագա առաջնորդներին Արծվիկ Մինասյանը հաջողություններ է մաղթել, շրջակա միջավայրի ոլորտի մասնագետներին՝ հրավիրել համագործակցության:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները