Ապրիլյանի մասնակից ուսանողները փոխհատուցում ստացան

375 ուսանող...
aprilyani-masnakicner

Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 375 ուսանող նոյեմբերի 24-ին ստացավ ուսման վարձի փոխհատուցում։ Փոխհատուցումը կատարեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։

Փոխհատուցման արժանացել են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական և միջպետական բուհերի ուսանողներ։ Տղաներից 82-ը պոլիտեխնիկական համալսարանից են, 59-ը՝ ԵՊՀ-ից, 54-ը՝ Երևանի պետական բժշկական համալսարանից, 49-ը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, նույնքան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից, 19-ը՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, 15-ը՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանից և այլն։

 

*

*