ԵՊԲՀ-ի իրանցի ուսանողները տոնում են Նովրուզը

Նշվում է, ըստ Իրանի օրացույցի, գարնան առաջին օրը...
iran (2)

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի իրանցի ուսանողներն ազգային երգ ու պարով նշել են Իրանի իսլամական հանրապետության Ամանորը՝ Նովրուզը:

Նովրուզը՝ ըստ Իրանի օրացույցի, նշվում է գարնան առաջին օրը՝ մարտի 21-ին: Պատրաստում են սեղան, որի վրա դնում են Ս տառով յոթ առարկա՝ ափսեում չքաղված նորածիլ կանաչի(սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), աղտոր կամ սումախ(սոմաղ) և քացախ (սեռքե)։

Դրվում է նաև հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ՝ ջրի մեջ, սմբուլներ (հիացինտներ), ներկած հավկիթներ, մետաղադրամներ, որոնցից յուրաքանչյուրն իր իմաստն ունի։

Իրանցիները Նովրուզը տոնում են գիշերահավասարին ՝ ժամը 1 անց 15 րոպեին:

*

*