Ուսանողի լավ մասնագետ դառնալու հեռանկարները՝ համաժողովի առանցքում

Սկսվել է մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի 4-րդ համաժողովը:
levon-mkrtchyan

Սկսվել է մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի 4-րդ համաժողովը: Այն կրում է «Կրթություն եւ մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր եւ վաղը» խորագիրը:

Համաժողովի բացմանը ներկա էր նաեւ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Երկօրյա համաժողովի գլխավոր թեման ուսանողի լավ մասնագետ դառնալու հեռանկարներն են: Այս առումով բուհերի, գործատուների, ուսանողների մասնակցությամբ կքննարկվեն մասնագիտական ուսումնական հաստատությունների շնորհած որակավորումների ճանաչման հարցը աշխատաշուկայում:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը ներկայացրել է նաեւ ինստիտուցիոնալ հավատարմագրման 2-րդ փուլի մեկնարկն ու սպասվող փոփոխությունները:

Համաժողովին մասնակցում են Միացյալ Թագավորությունից եւ Նիդերլանդներից ժամանած միջազգային փորձագետներ, որոնք կներկայացնեն միջազգային լավագույն փորձը եւ դրա տեղայնացման հնարավորությունները:

*

*