20:28 - 13.01.2018
1694 Դիտում
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը համայնքների զարգացման հստակ ծրագրեր ունի՝ օգնել այն համայնքներին, որոնց ղեկավարները իսկապես ցանկանում են համայնքը զարգացնել: Պետությունն այս դեպքում խոստանում է կանգնել համայնքների կողքին, եթե նա զարգացման ծրագրեր կներկայացնի:
Ուրցաձորը հանրապետությունում առաջինը խոշորացված 18 համայնքներից մեկն է: Նրան են միացել հարեւան Շաղափն ու Լանջանիստը: Միավորումից մեկ տարի անց այստեղ խոսում են զարգացման ծրագրերի մասին: Եկամուտների ավելացման հաշվին կարողացել են դպրոց, ճանապարհ, մանկապարտեզ նորոգել, էլեկտրականություն անցկացնել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝
Աննա Դավթյան