«Իմ քայլը» գլխատված քանդակը Գյումրիից տեղափոխվել է Իջևան

Օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք կոտրել էին քանդակի գլուխը:
im-qayle-ardzan

«Իմ քայլը» քանդակը Գյումրիից տեղափոխվել է Իջևան: Քանդակի հեղինակը՝ Իջևանի բնակիչ, քանդակագործ Արմեն Դավթյանը, նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք կոտրել էին քանդակի գլուխը: Իսկ ավելի վաղ ոտքի հատվածն էր վնասվել, տեղեկացնում է shantnews.am-ը։

Հիշեցնենք, որ 2 մետր 20 սմ բարձրություն ունեցող «Իմ քայլը» քանդակը Գյումրի-Վանաձոր ճանապարհին տեղադրվել էր այս տարվա սեպտեմբերի 30-ին: Քանդակում պատկերված է Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ուսապարկով ու գլխարկով՝ այն նույն տեսքով, երբ Գյումրի քաղաքից  մարտի 31–ին արեց իր «առաջին քայլը»: Քանդակի համար տարածքը, ըստ էության, չէր վերահսկվում և պահպանության պարտավորություն ոչ ոք չէր կրում:

Շարունակությունը՝ այստեղ։ 

 

*

*