Հայաստանի ու Ադրբեջանի մարզիկների միջև տեղի ունեցած միջադեպն Ուկրաինայում ՀՀ դեսպանի ուշադրության կենտրոնում է

«Հյուպատոսին գործուղել եմ Լվով, որպեսզի տեղում պարզի բոլոր հարցերը»,- պատասխանել է դեսպանը:
kung-fu

Լվովում հայերի և ադրբեջանիցիների միջև միջադեպն Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ուշադրության կենտրոնում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:

«Հայաստանի ու Ադրբեջանի մարզիկների միջև տեղի ունեցած միջադեպն առաջին իսկ պահից մեր ուշադրության կենտրոնում է: Հյուպատոսին գործուղել եմ Լվով, որպեսզի տեղում պարզի բոլոր հարցերը: Համապատասխան նոտաներ եմ ուղարկել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը և համապատասխան կառույցներին` պահանջելով, պարզաբանում, ինչպես նաև այն, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Դա Եվրոպայի առաջնություն էր, ադրբեջանցիները նույնիսկ ֆեդերացիայի նախագահին էին հարվածել մահակներով»,- ասաց դեսպանը:

Նա նշեց, որ երբ մեր հավաքականը մեկնում էր Երևան, այնպես էր ստացվել, որ օդանավակայանում էր նաև Ադրբեջանի հավաքականը: Ադրբեջանի պատվիրակությունը ներողություն էր խնդրել հայ մազիկներից:

Ինչ վերաբերում է մայիսի 16-ին հայերի և ադրբեջանիցների միջև տեղի ունեցած բախմանը, ապա դեսպանը նշեց, որ այս դեպքը նույնպես իրենց ուշադրության կենտրոնում է:

«Ես զրուցել եմ համապատասխան մարմինների ղեկավարների հետ, իրավապահների հետ կապի մեջ եմ, որպեսզի անվտանգության միջոցառումները խստացվեն: Սպասում ենք հետագա քայլերի: Այս լարվածության պահն անհանգստացնում է, բազմաթիվ գյուղերում, քաղաքներում հայեր և ադրբեջանցիներ են ապրում: Ամեն ինչ անում ենք, որ խնդիրը չխորանա»,-ավելացրեց դեսպանը:

*

*