Ուջան գյուղի ճանապարհ կարճ ժամանակով բացվեց, հետո փակվեց․ այժմ բաց է

Քաղաքացիները բողոքում էին, որ նախարարության աշխատակիցները խոշոր տուգանքների են ենթարկում բեռնատարների այն վարորդներին․․․․

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում 200-ից ավելի քաղաքացիներ փակել են ճանապարհը: ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրեյ Սիմոնյանի հետ երկար բանակցություններից հետո ճանապարհը կարճ ժամանակով բացվեց՝ կուտակված մեքենաների համար, ապա կրկին փակվեց։

Որոշում է կայացվել, որ այս պահի դրությամբ որոշ ժամանակով, մինչ նոր որոշման կայացումը, բեռնատարների ստուգումները կդադարեցվեն։

Բացի դրանից, քաղաքացիները պահանջում են, որպեսզի այս պահի դրությամբ  եկած  բոլոր ակտերը չեղարկվեն։ Փոխնախարարը վստահեցրել է, որ որոշման նախագիծը քննարկելիս կխորհրդակցեն նաեւ գյուղացիների հետ։ Իսկ արդեն եղած ակտերիի հետ կապված, վերջինս ասաց, որ նրանք պետք է դիմումներ ներկայացնեն  տրանսպորտի նախարարություն։

Ինչպես քիչ առաջ տեղեկացրել ենք, քաղաքացիները բողոքում էին, որ նախարարության աշխատակիցները խոշոր տուգանքների են ենթարկում բեռնատարների այն վարորդներին, ովքեր ավտոմեքենան թույլատրելի քաշից ավելի են բարձում։

ՀԳ.-Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը 11.5 տոննան գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև հինգ հարյուր կիլոգրամ և ավել յուրաքանչյուր հինգ հարյուր կիլոգրամի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրք

*

*