Թուրքիայում 8 ադրբեջանցի ուսանող է ձերբակալվել

Մեղադրվում են այլ ուսանողներից գումարներ շորթելու մեջ
dzerbakalutyun

Թուրքիայի հայտնի «Քասթամոնու» համալսարանում  սովորող 8 ադրբեջանցի ուսանող է ձերբակալվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Ադրբեջանցի ուսանողները մեղադրվում են այլ ուսանողներից գումարներ շորթելու մեջ: Նրանք բռնի կերպով վերցրել են տարբեր ուսանողների անձնական իրեր և դրանք վերադարձնելու դիմաց գումար պահանջել: Ադրբեջանցիների գործողություններից ի թիվս թուրքերի և այլազգի ուսանողների տուժել է նաև 1 ադրբեջանցի:

Խուզարկության ընթացքում նրանց մոտ հայտնաբերվել է դանակ, էլեկտրաշոկ, ձեռնաշղթաներ, մահակներ և այլն:

*

*