Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաեւ Երեւանում

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
erkrasharj

Մայիսի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:18-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.81° և արևելյան երկայնության 43.17° աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա, Աղրի քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.1 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

*

*