Բոյկոտ` ընդդեմ թուրքական ապրանքների. ակցիայի մասնակիցները դիմել են կառավարությանը

Կառավարության շենքի մոտ այսօր հավաքված մի խումբ քաղաքացիներ հրապարակային բոյկոտ են հայտարարել...

Կառավարության շենքի մոտ այսօր հավաքված մի խումբ քաղաքացիներ հրապարակային բոյկոտ են հայտարարել՝ պահանջելով բոլորից հրաժարվել թուրքական ապրանք գնելուց:

Նրանք դիմում-նամակով դիմել են նաեւ կառավարությանը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի պետական մակարդակով մեր երկրում արգելվի թուրքական եւ ադրբեջանական ապրանքների ներկրումը: Նրանք կոչ են արել պայմաններ ստեղծել, որ մեր երկրում տեղական արտադրանքն ավելի շատ սպառվի:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ գնելով հակառակորդ երկրում արտադրված հագուստ, սնունդ, տնտեսական տարբեր միջոցներ, մենք հարստացնում ենք մի երկրի բյուջեն, որը նույն այդ գումարներով զենք է գնում եւ օգտագործում սահմանին կանգնած հայ զինվորների դեմ:

*

*