Թուրք հովիվն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը

Սահմանախախտը տեղեկացրել է, որ պետական սահմանը հատել է պարտադրված՝ հոտից պոկված խոշոր եղջերավոր անասունին գտնելու նպատակով:
sahman

Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան գյուղի շրջանում, ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, ով անօրինական անցել է պետական սահմանը: Այս մասին տեղեկանում ենք  Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:

Պարզվել է, որ սահմանախախտը 1972 թվականին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է: Նա հայտնել է, որ հովիվ է և բնակվում է Իգդիր նահանգի Գեդիքլի գյուղում: Սահմանախախտը տեղեկացրել է, որ պետական սահմանը հատել է պարտադրված՝ հոտից պոկված խոշոր եղջերավոր անասունին գտնելու նպատակով:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները