«Թումո»-ն կարող է դառնալ Հայաստանի բրենդն աշխարհում․ վարչապետ

Փաշինյանը «Թումո»-ի խորհրդի անդամների հետ քննարկել է Հայաստանում ՏՏ հետագա զարգացման հեռանկարները
varchapet,-tumo

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամներ Բեկոր Փափազյանին, Ռև Լեբարեդեանին, Ալեքս Սերոբյանին և «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին՝ Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Թումո»-ն կարող է դառնալ Հայաստանի բրենդն աշխարհում` հաշվի առնելով նաև մեր երկիր այցելող օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետաքրքրվածությունը տեխնոլոգիական կրթության հայաստանյան մոդելով: «Տպավորիչ և ողջունելի են «Թումո»-ի այսօրվա ձեռքբերումները, բայց դա բավարար չէ. կա նոր հաջողություններ գրանցելու մեծ ներուժ, և կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել այդ գործընթացին», — ասել է վարչապետը:

Ամբողջութամբ՝ այստեղ։

*

*