Նախագահի աշխատակազմի հաշվեկշռի օդանավը կանցնի Պետգույքի կառավարման վարչությանը

Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 22-ի նիստի օրակարգում:
nakhagha-ashxatakazm-odanav

ՀՀ կառավարությունը նախատեսում է «ՏՈՒ 134Ա ԵԿ-65072» օդանավը հանել ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռից և ամրացնել Պետական գույքի կառավարման վարչությանը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 22-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման՝ 2018 թվականի փետրվարի 9-ին Պետգույքի կառավարման վարչություն է մուտքագրվել ՀՀ նախագահի 2018 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից գույք հանելու մասին» N ՆԿ-16-Ա կարգադրությունը՝ համաձայն որի 1977 թվականի արտադրության 483 մլն 394 հազար դրամ սկզբնական արժեքով «ՏՈՒ 134Ա ԵԿ-65072» օդանավը (գործարանային համարը՝ 49972) հանվել է «ՀՀ նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից՝ Պետգույքի կառավարման վարչությանն ամրացնելու նպատակով:

*

*