Ծուլությունը հոգատարություն է սեփական անձի նկատմամբ

Սակայն չպետք է դրանով տարվել, քանի որ...
tsulutyun (2)

Ծուլությունը միայն չարիք չէ. իրականում այն օգնում է խուսափել տարաբնույթ սթրեսներից և դրանց վատ հետևանքներից։ Այն պետք է օգտագործել մանրուքների վրա ուշադրություն դարձնելու համար, իսկ հետո բաց թողնել: Հոգեբանները տարբերում են հասարակ, «կենցաղային» ծուլություն և առողջական ծուլություն:

Առաջինի դեպքում խորհուրդ է տրվում ժամանակավորապես ակտիվությունը դադարեցնել, ասենք, գրասենյակային աշխատողին օգտակար կլինի մարզումը կամ էլ զբոսանքը: Իսկ աշխատանքային ակտիվությունը վերադարձնելուն կօգնի աշխատանքային տարածքի կարգավորումն ու մաքրությունը:

Այլ հարց է, երբ ծուլությունը լուրջ խնդիրների ախտանշան է: Լինում է, երբ գործն անընդհատ հետաձգում ենք, եթե անգամ այն խիստ կարևոր է: Այն, ինչը կարող է սովորական ծուլություն ընկալվել, հնարավոր է, որ հուշում է գերհոգնածության, քրոնիկ հոգնածության, ուշադրության դեֆիցիտի, ասթենիայի ու դեպրեսիայի մասին:

Կարծիք կա, որ  ծուլությունը ոչ թե արատ է, այլ սեփական անձի հանդեպ հոգատարություն: Ուրեմն հարկ չկա ինքնաձաղկմամբ տարվել, եթե ցանկություն չունեք առավոտից ինչ-որ բանով զբաղվելու, ասենք` խոհանոցում եփել-թափելու:

Հաճախ ծուլությունը ծանրաբեռնվածության հեռտևանք է, հանգիստ առնելու ահազանգ: Ամենալավ միջոցը զբաղմունքը փոխելն է:

Ծուլությունը լիարժեք քնի, ակտիվ հանգստի ու առողջ սննդի նման անհրաժեշտ է օրգանիզմին: Երբեմն կարելի է տրվել այդ զգացմանը` դեն նետելով կեղծ ամոթն ու խղճի խայթը: Այն, ինչն ընդունված է ծուլություն անվանել, իսկապես կարելի է հոգատարություն համարել սեփական անձի հանդեպ: Ցանկացած զբաղմունք ոչ միայն էներգիայի ծախս, այլև կուտակում, պահպանում ու բազմապատկում է պահանջում: Իսկ դա կարելի է անել միայն պասիվ հանգստի վիճակում: Սակայն չպետք է դրանով տարվել, քանի որ էներգիան անշարժությունից լճանալու և որակը կորցնելու հատկություն ունի:

*

*