ՌԴ դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդ — Երկիր Մեդիա

ՌԴ դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդ

«Ավելի ու ավելի եմ զգում հայ ժողովրդի վերապրած ողբերգությունը...»
tsitsernakaberd

Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ներկայացուցիչները Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, կոմիտեի ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին:

Նրանք շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացել Հայոց ցեղասպանության մասին վկայող նյութերին:

Կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը նշել է, որ  այցելելով Ծիծեռնակաբերդ՝ ավելի ու ավելի է զգում հայ ժողովրդի վերապրած ողբերգությունը:

«Ես առաջին անգամ չէ, որ գտնվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում և խոստովանում եմ, որ ավելի ուժեղ եմ զգում հայ ժողովրդի ցավը և հասկանում այն բոլոր փորձությունները, որոնց  առջև նրանք կանգել են 20-րդ դարում և նախորդ դարերում»,-ասել է նա:

*

*