Հասրաթյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տրոլեյբուս է այրվել

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին:
hrdeh-paris
Մարտի 3-ին` ժամը 19:49-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հասրաթյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում այրվում է տրոլեյբուս:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է տրոլեյբուսի դիմային հատվածը, տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին:

 

*

*