Տրոլեյբուսի վթարից տուժածներից 4-ի վիճակը կայուն ծանր է

Բոլոր տուժածներն այս պահին բուժում են ստանում ստացիոնար պայմաններում:
hivandanoc-hospital-zincarayogh-viravor

Վերջին տվյալներով` Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով համալսարանական հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող 6 քաղաքացիներից 4-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ 2-ինը՝ բավարար:

Բոլոր տուժածներն այս պահին բուժում են ստանում ստացիոնար պայմաններում: Առավել թեթև վնասվածքներ ստացած 2 տուժածները հնարավոր է այսօր դուրս գրվեն հիվանդանոցից:

Տարբեր տեսակի վնասվածքներ ստացած բոլոր քաղաքացիներն անցել են անհրաժեշտ հետազոտությունները և գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 2 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է «Nissan X-Trail» մակնիշի 18 SO 836 պետհամարանիշով ավտոմեքենային, ապա՝ ճամփեզրի բետոնե բաժանարարին:

*

*