Երեւանում տրանսպորտի վարորդներին խաչեր կնվիրեն

Առաջնորդարանիստ Ս. Սարգիս եկեղեցուց (Ռ. Իսրայելյան 21) կմեկնարկի «Խաչի քարոզ» ծրագիրը՝ նվիրված Գյուտ Խաչի տոնին:
xach

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10.00-ին,  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդարանիստ Ս. Սարգիս եկեղեցուց (Ռ. Իսրայելյան 21) կմեկնարկի «Խաչի քարոզ» ծրագիրը՝ նվիրված Գյուտ Խաչի տոնին:

Թեմի երիտասարդական կառույցների անդամներն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կմասնակցեն ընդհանրական աղոթքի, ապա խաչեր ու աղոթաթերթեր կնվիրեն «Կիլիկիա» ավտոկայանի միջքաղաքային տրանսպորտի վարորդներին:

Նույն օրը՝ ժամը 15:00-ին, երիտասարդները կհավաքվեն Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցում և ընդհանրական աղոթքից հետո խաչեր կնվիրեն նաև Գայի պողոտայով անցնող տրանսպորտի վարորդներին:

*

*