Երեւանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում

Հակոբ Կարապետյանը՝ սոցցանցերում տրանսպորտի սակագնի փոփոխության վերաբերյալ տարածված տեղեկությունների մասին
transport (1)

Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։ Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով սոցցանցերում տրանսպորտի սակագնի փոփոխության վերաբերյալ տարածված տեղեկություններին:

«Անցած հանգստյան օրերին որոշ լրատվամիջոցներ եւ սոցցաների օգտագերեր վերարտադրում էին ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված մի հարցում՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իբր քաղաքային իշխանությունը պատրաստվում է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը: Հայտնում ենք, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։ Երեւանցիներին խնդրում ենք քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հարցերում հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա»,-նշել է Հակոբ Կարապետյանը:

*

*