Ձմեռային օրերին տրանսպորտի խնդիրն ավելի է սրվել. քաղաքացիները դժգոհում են

Հանգստյան օրերի հետ կապված բողոքներն ավելի շատ են:
Մեր երկրում հասարակական տրանսպորտից դժգոհությունները կարծես հարատեւ են: Սակայն ձմռանը դրանք առավել սուր են արտահայտվում: Քաղաքացիները դժգոհում են՝ առավոտյան եւ երեկոյան իրենց անհրաժեշտ տրանսպորտային միջոցին բավական երկար են սպասում: Հաճախ ստիպված են լինում մի քանի տրանսպորտային միջոց փոխել: Իսկ հանգստյան օրերի հետ կապված բողոքներն ավելի շատ են:Դժգոհում են՝ տրանսպորտի չվացուցակից:
 
Քաղաքացիները նաեւ դժգոհում են՝ որոշ երթուղիներ լավ են սպասարկվում, որոշները՝ ոչ: Երթուղին սպասարկող մասնավոր կազմակերպությունն է որոշում օրական քանի շարժակազմ կգործարկի եւ որ ժամերին կաշխատի:
Որպես խնդրի լուծում Հենրիկ Նավասարդյանը հիշեցնում է մշակվելիք նոր երթուղային ցանցի մասին: Այստեղ սպասարկման մոդելը կփոխվի, միասնական տոմսային համակարգի դեպքում վարորդի աշխատավարձն ուղեւորների քանակից կախված չի լինի: Վարորդներն այս փոփոխությանը դրական են արձագանքում, եթե իհարկե ֆիքված աշխատավարձն իրենց բավարարի:
Մանրամասները՝ տեսանյութում

*

*