Անհրաժեշտ է անցում կատարել թղթե տոպրակների օգտագործմանը. Դավիթ Լոքյան

«2018-ին այլևս չենք կարողանալու շարունակել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը»:
toprak

«Երկրի աղբի մոտ 80 տոկոսը պայմանավորված է հիմնականում պոլիէթիլենային տոպրակների տարածվածությամբ»,- այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

«2018-ին մենք այլևս չենք կարողանալու շարունակել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը: Անհրաժեշտ է անպայման անցում կատարել թղթե տոպրակների օգտագործմանը: Իրականացնելու ենք որոշակի նախապատրաստական քայլեր՝ տնտեսվարողների, բնակչության խնդիրները չծանրացնելու համար»,- ասաց Լոքյանը:

Նախարարի խոսքով՝ օրինակ՝ Վարդենիսի տարածքում տասնյակ անգամներ մաքրվում են պոլիէթիլենային տոպրակները, սակայն աղբը բերելուն պես դրանք լցվում են ողջ հարթավայրում, քամու պատճառով էլ՝ տարածվում:

*

*