Կդադարեցվի երթեւեկությունը Երեւանի մի շարք փողոցներում

Երեւանի Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ ընկած ճանապարհահատվածները․․․
yerevan-luyser

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ից 21:30-ը, կդադարեցվի երթևեկությունը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ ընկած ճանապարհահատվածները։

Պատճառը մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառման փորձն է։

Վերոնշյալ ճանապարհահատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով:

*

*