Համայնքներում ուշադրության կենտրոնում կանանց տնտեսական կարողությունների զարգացումն է

Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ։

Կանանց քաղաքական և քաղաքացիական մասնակցության և բնակչության հետ նորարարական միջոցներով աշխատանքների արդյունքում՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման մակարդակում ժողովրդավարության կայացմանն աջակցելու նպատակով, «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը փոքր դրամաշնորհներ էր հատկացրել ծրագրի 10 հաղթողներին:

Այս նախաձեռնության շրջանակում ՏԻՄ-երը ներկայացնող կանայք կազմակերպել են մի շարք միջոցառումներ, հիմնականում՝ սեմինարներ, կլոր սեղաններ, քննարկումներ «Տեղական ինքնակառավարմանը կանանց մասնակցության ակտիվացումը` որպես մասնակցային ժողովրդավարության կայացման նախադրյալ» խորագրով:

Ֆիլմը ներկայացնում է այս նախաձեռնության շրջանակում ձեռք բերված հաջողությունները:

«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։

*

*