Տիկնիկների երթ՝ Գյումրիում (լուսանկարներ)

Գյումրիում նշվեց Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրը:

Գյումրիում նշվեց Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային օրը: Գյումրու Վարդանանց հրապարակը մարտի 21-ին վերածվել էր տիկնիկային աշխարհի: Տիկնիկային թատրոնների սիրահարները տոնը նշում են 2003 թվականից։ Այն առաջարկվել է Իրանում տիկնիկային թատրոնի հայտնի դերասան Ջիվադա Զոլֆագարիհոյի կողմից։ Ավանդույթի համաձայն՝ այս օրը տիկնիկային թատրոնները առաջարկում են արտասովոր ներկայացումներ, ստեղծագործական երեկոներ, համերգներ և այլ տոնական միջոցառումներ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օրվա խորհրդով պայմանավորված, Գյումրիում առաջին անգամ տեղի ունեցավ աննախադեպ՝ «Տիկնիկների աշխարհ» միջոցառումը՝ քաղաքապետարանի ու Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ:

Հայաստանի հնագույն՝ Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնից տիկնիկներով, մուլտհերոսների հանդերձով, դիմակներով երթը շարժվեց դեպի Վարդանանց հրապարակ: Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ տիկնիկային արվեստի տարբեր ժանրերի, կենդանի տիկնիկների, մուլտ հերոսների համերգային շոու ծրագիր, առաջին անգամ գյումրեցի փոքրիկներին հյուրընկալվեցին խադուլյաները, անցկացվեց տիկնիկավարի, տիկնիկագործի վարպետության դասեր, ինչպես նաև՝ տիկնիկների ցուցահանդես-վաճառք:

*

*