Տասնչորս տարի առաջ դեկտեմբերի 28-ին սպանվեց Տիգրան Նաղդալյանը

Տասը տարի առաջ այս օրը լրագրողական աշխարհը ցնցվեց գործընկերոջ մահվան լուրից:

«Մի փոքր էլ համբերություն եւ ամեն ինչ լավ կլինի»: Տիգրան Նաղդալյանն իր «Օրակարգն » ամեն անգամ այսպես էր փակում: Տոնական ծրագիրը հումորով եւ սովորականից ավելի հյուրընկալ էր: Մի հետաքրքիր զգացում էր ունեցել նա. վախեցել էր հաղորդումը չհասցնել եւ մի քանի հյուրերի ձայնագրել էր դեկտեմբերի 27-ին: Ճակատագրական է գուցե, սակայն, տեսագրվելու սովորություն չունեցող լրագրողն այդպես վարվել է միայն մեկ անգամ` իր մոտ ընկերոջ հարսանիքի նախօրեին:

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին լրանում է Տիգրան Նաղդալյանի՝ եղերական մահվան 14-րդ տարելիցը: 14 տարի առաջ այս օրը լրագրողական աշխարհը ցնցվեց գործընկերոջ մահվան լուրից: Առաջին ագամ Հայաստանում արձանագրվեց լրագրողի սպանություն:

Սակայն դա միայն լրագրողական աշխարհի կորուստը չէր: Հայ ազգը կորցրեց եւս մեկ տաղանդավոր երիտասարդ մարդու, որ դեռ շատ անելիք ուներ: Իսկ անժամանակ մահվան պատճառ դարձած ոճրագործի գնդակն արեց իր անելիքը, երբ գրեթե ավարտվել էին Ամանորյա հաղորդումների նկարահանումները, որոնց հաջողությամբ ամենից շատ ոգեւորված էր հենց ինքը` Հեռուստատեսության ղեկավար Տիգրան Նաղդալյանը: Որեւէ մեկը չէր էլ պատկերացնում, որ այդ հաղորդումները եթեր են հեռարձակվելու արդեն Տիգրան Նաղդալյանի հիշատակին:

Ներկայացնում ենք Գեղամ Մանուկյանի 2008 թվականի ռեպորտաժը:

Հեղինակ՝

Գեղամ Մանուկյան

*

*