Տիգրան Հակոբյանը՝ հեռուստաեթերի մասին

Հեռարձակողների եթերային բովանդակության առնվազն 55 տոկոսը պետք է լինի հայրենական արտադրանք:
tvayin-herardzakum

Հայաստանում գործում է 128 հեռուստառադիոընկերություն, որից 120-ը լիցենզավորված է, 8-ը՝ ոչ: Նշված 120-ից 102-ը հեռուստաընկերություններ են, 18-ը՝ ռադիոընկերություններ: Հեռուստաընկերություններից 35-ը եթերային է, 67-ը՝ կաբելային:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր կայացած ասուլիսում նշել է, որ հեռարձակողների եթերային բովանդակության առնվազն 55 տոկոսը պետք է լինի հայրենական արտադրանք: Հայրենական արտադրանք համարվում է հաղորդումը, ֆիլմը, որն այստեղ է արտադրվել կամ այլ երկրի արտադրանք է, սակայն այստեղ թարգմանությամբ է ներկայացվել:

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ օրենքով սահմանված այդ 55 տոկոսը չի պահպանվում: Մարզերում հայերենով արտադրանքը կազմում է 15-ից 16 տոկոս:

*

*