Թաիլանդում պայթյուններից վիրավորվածների թվում հայեր չկան

Հարվածի տակ են հայտնվել այնպիսի մեծ զբոսաշրջային կենտրոններ, ինչպիսիք են Պհուկետը, Հուահինը, Տրանգը, Սուրատ Թհանին, Պհանգնգան, Չումպհոնը:
thailand--blasts

Թաիլանդի Թագավորությունում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում նախնական տվյալներով հայեր չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Վերջին տվյալներով, Թաիլանդի վեց նահանգներում նվազագույնը 14 պայթյուն է որոտացել: Հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, նվազագույնը 27-ն ստացել են մարմնական վնասվածքներ:

Հարվածի տակ են հայտնվել այնպիսի մեծ զբոսաշրջային կենտրոններ, ինչպիսիք են Պհուկետը, Հուահինը, Տրանգը, Սուրատ Թհանին, Պհանգնգան, Չումպհոնը:

 

*

*