Հղիության ընդհատումների թիվը կտրուկ նվազել է

Վերջին երեք տարիներին նորածինների սեռերի անհամամասնության կայուն նվազում է նկատվում Հայաստանում:
noracin-tgha-aghjik

Վերջին երեք տարիներին նորածինների սեռերի անհամամասնության կայուն նվազում է նկատվում Հայաստանում: Ամենամեծ անհամամասնությունը գրանցվել է Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում, իսկ համամասնության նորմային ամենամոտն է Վայոցի ձորի ցուցանիշը:

 «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

«Տարվա ընթացքում ծնված աղջիկների և տղաների թվերը պետք է հարաբերակցել միմյանց: Իդեալական համամասնությունը պետք է լինի 102-106: Բնության կողմից ընդունված համամասնություն է, որ տղաները մոտ 5 տոկոսով ավելի շատ են ծնվում: Հայաստանում, սակայն, 6 տոկոսով ավելի է: Այդ ցուցանիշն ավելի  բարձր էր 5 տարի առաջ, երբ 115-100 էր: Այս տարիներին ցուցանիշի կարգավորում ենք նկատում»,-ասաց Հայրապետյանն ու հույս հայտնեց, որ մինչև տարվա վերջ ցուցանիշը չի փոփոխվի:

ՄԱԿ-ի իրականացրած հետազոտության արդյունքում պարզ էր դարձել, որ 2013-ին Հայաստանում նորածինների սեռերի համամասնությունը 124-100 էր, սակայն նախորդ տարվա հետազոտության համաձայն՝ անհամամասնությունը նվազել է ՝ դառնալով 117-100:

Նախորդ  տարի իրականացվել է 6 500 հղիության արհեստական ընդհատում, 1 400-ը՝ բժշկական ցուցումներով: «Ցուցանիշն իջել է նախորդ տարիների համեմատ: 2000 թվականին մեկ կնոջը բաժին էր ընկնում 2.6 հղիության արհեստական ընդհատում, 2015-ին՝ 0.6։

*

*