Երկրագնդի հնագույն եւ ամենաօգտակար ըմպելիքը. այսօր թեյի միջազգային օրն է

Այն նշվում է առաջատար արտադրողի կարգավիճակ ունեցող բոլոր երկրներում
tey

Ամեն տարի դեկտեմբերի 15-ին թեյի համաշխարհային առաջատար արտադրողի կարգավիճակ ունեցող բոլոր երկրներում նշվում է Թեյի միջազգային օրը (International Tea Day)՝ երկրագնդի հնագույն եւ ամենաօգտակար ըմպելիքի տոնը, հայտնում է Calend.ru-ն։

Օրվա նպատակը թեյի վաճառքի, իրացման եւ թեյի արտադրության մեջ աշխատողների վիճակի փոխադարձ կապի, ոչ մեծ արտադրողների եւ սպառողների խնդիրների վրա կառավարությունների ու քաղաքացիների ուշադրության հրավիրումն է։ Եվ, իհարկե, այս ըմպելիքի հանրայնացումը։

Դեկտեմբերի 15-ին Թեյի միջազգային օրը նշելու որոշումն ընդունվել է 2004թ․ Մումբայում (Հնդկաստան) անցկացված Համաշխարհային հասարակական համաժողովի ընթացքում։ Նույն օրն էլ հրապարակվել է Թեյի ինդուստրիայի աշխատողների իրավունքների համաշխարհային հռչակագիրը։

Համարվում է, որ թեյը հայտնաբերվել է Չինաստանի կայսր Շեն Նունգի կողմից, մոտավորապես մ․թ․ա․ 2737 թ․, երբ կայսրը թեյի ծառի տերեւները դրել է տաք ջրով բաժակի մեջ։

Եվրոպայում թեյը հայտնի է դարձել 17-րդ դարի առաջին կեսից։

*

*