Տեխզննման կտրոնները վերանալու են

Անդրադառնալով տեխզննման կտրոնների հետ կապված չարաշահումներին՝ Վահան Մարտիրոսյանը նշեց...
texznnum

Հայաստան — Իրան երկաթգծի կառուցման աշխատանքները միշտ նախարարության ուշադրության կենտրոնում են լինելու: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնավարման 100 օրվա արդյունքների վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին ասաց նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` երկաթգծի հետ կապված կա արդեն բիզնես պլան, որոշակի հատվածներում ուսումնասիրություններ են կատարվել:

«Մենք աշխատանքներ ենք կատարում նաեւ ներդրողների հետ: Առավել ստույգ տեղեկատվությունն ավելի ուշ կտրամադրենք, բայց այդ հարցը միշտ էլ եղել եւ լինելու է քննարկման առարկա»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով տեխզննման կտրոնների հետ կապված չարաշահումներին՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ առաջարկությունների փաթեթ է ներկայացվել կառավարություն:

«Տեխզննման կտրոնները վերանալու են: Ճանապարհային ոստիկանները օնլայն են հետեւելու` ավտոմեքենաներն անցե՞լ են արդյոք տեխզննում, թե պարզապես գնել են կտրոնը»,-ասաց նա:

Մարզային տրանսպորտի ոլորտի վերաբերյալ էլ նախարարը նշեց, որ արդեն իսկ կառավարությանն է ներկայացվել առաջարկությունների փաթեթը:

«Հուսով եմ, որ 2017 թվականին այս ոլորտում եւս սպասվում են փոփոխություններ»,- հավելեց նախարարը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները