Տիգրան Մեծ փողոցում հեռակառավարվող տեսախցիկ կգործարկվի

Տեսախցիկի միջոցով հսկողություն կիրականացվի տվյալ հատվածում երթևեկության կանոնների պահպանման ուղղությամբ
aragachap

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017թ. հոկտեմբերի 30-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 9-րդ հասցեի դիմաց կգործարկվի հեռակառավարվող տեսախցիկ: Ինչպես տեղեկացնում են ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, տեսախցիկի միջոցով հսկողություն կիրականացվի տվյալ հատվածում երթևեկության կանոնների պահպանման ուղղությամբ, մասնավորապես՝ կանգառի կանոնների խախտումների նկատմամբ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

*

*