Մեռելոցները անհրաժեշտ են իբրեւ մշակույթ, որով դարերով ապրել է մեր ժողովուրդը․ Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Ի պատասխան կառավարության որոշմանը՝ Մեռելոցը աշխատանքային օր սահմանելուն․․․
ter-vahram

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ի պատասխան կառավարության որոշմանը՝ Մեռելոցը աշխատանքային օր սահմանելուն, ասել է, որ մեռելոցները կարեւոր են հարգանքի տուրք մատուցելու մեր ննջեցյալներին, նաեւ անհրաժեշտ են իբրեւ մշակույթ, որով դարերով ապրել է մեր ժողովուրդը:

«Պետք է բոլորի համար հստակ լինի, որ մեռելոցները իբրեւ այդպիսին որքան էլ որ ննջեցյալների, բայց նախ եւ առաջ ապրողների համար են, այս դեպքում Հայաստանի քաղաքացիների, որոնց մեծամասնությունը Հայ Եկեղեցու զավակ է: Ուստի, անհասկանալի է այս հետքայլը»,- ասել է նա:

Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հույս է հայտնել, որ իշխանությունները այս հարցի կարեւորությանը կանդրադառնան:

 

*

*