ՀԿ-ները դժգոհ են օրենքի նոր նախագծի մշակման գործընթացից

Կառավարության նիստում այս նախագիծը դեռ չի քննարկվել, սակայն դժգոհության ալիքն արդեն բարձրանում է։
teghekatvutyan

Կառավարության նիստում այս նախագիծը դեռ չի քննարկվել, սակայն դժգոհության ալիքն արդեն բարձրանում է։ Հասարակական եւ լրագրողական կազմակերպություններն ընդդիմանում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նոր նախագծի մշակման գործընթացից:

Պատճառն այն է, որ նախ պաշտոնական որեւէ վերջնական նախագիծ չի ներկայացվում, երկրորդ՝ չկա աշխատանքային խումբ, քննարկումների միջավայր, որտեղ հաշվի կառնվեն շահագրգիռ կողմերի կարծիքներն ու առաջարկությունները: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ՝ այս խնդրահարույց հարցի քննարկմանն այսօր մասնակցել են լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գերատեսչությունների հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ:

Քննարկման մասնակիցները նշել են, որ գործող օրենքը որոշակի բացթողումներ ուներ, բայց առաջարկվող փոփոխությունները շատ ավելի խոցելի են դարձնում այն:

Քննարկման ավարտին մասնակիցները համաձայնության են եկել ընդհանուր հայտարարության տեքստի շուրջ, որով Արդարադատության նախարարությունից պահանջում են օրենքի հետ կապված որեւէ փոփոխություն չձեռնարկել եւ այս պահին ընթացքի մեջ գտնվող գործընթացը զրոյացնել:

*

*