Թայլանդի Թագավորության արքայադուստրն այցելել է Մատենադարան

Մահա Չակրի Սիրինդհորնը շրջել է Մատենադարանի թանգարանային համալիրում...
mahra-chakri

Թայլանդի Թագավորության արքայադուստր Նորին Գերազանցություն Մահա Չակրի Սիրինդհորնը մարտի 16-ին այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Մահա Չակրի Սիրինդհորնը շրջել է Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացել ցուցանմուշներին:

Արքայադուստրը շրջայց է կատարել նաև Մատենադարանի արխիվային պահոցում, ձեռագրատանը, ծանոթացել Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատանքներին:

Այցի ավարտին իր ստացած տպավորություններն արքայադուստրը գրառել է «Մատենադարանի պատվավոր հյուրերի գրառումների մատյան»-ում:

*

*