Տաքսու վարորդները փակել են Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկը

Նրանք ցանկանում են հանդիպել Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի հետ:
taxu varordneri cuyc

Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը։ Նրանք ցանկանում են հանդիպել Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի հետ:

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանել կայանումն արգելող նշանը, չեղարկել վարչական իրավախախտումների արձանագրումը:

Ոստիկանության ծառայողը բողոքի ակցիա իրականացնողներին հայտնեց, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը  բոլորին սպասում է իր մոտ: Վարորդների մի մասը համաձայնեց գնալ, մյուսների մերժում են առաջարկը:

Բողոքի ակցիան դեռ շարունակվում է:

*

*