Տավուշի մարզպետ. Ոչ մի զիջում անօրինականությանը

...քամուց տապալված ծառերը կտրամադրվեն ցանկացողներին խորանարդ մետրը 6 հազար դրամով
hayk-chobanyan

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած դեպքերին` հայտարարել է, որ իրենց հաջողվել է առանց լուրջ դժվարությունների որևէ զիջում չանել անօրինականությանը: «Նրանց մոտ ստեղծվել էր կարծիք, որ այսօր էլ, թողտվության պայմաններում, կարող են շարունակել իրենց անօրինական բիզնեսը: Մեր մոտեցումը միանշանակ էր և անդրդվելի` անօրինական որևէ արարք Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ: Ոչ մի զիջում անօրինականությանը»։

Մարզպետը հայտնել է նաեւ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քամուց տապալված ծառերը կտրամադրվեն ցանկացողներին խորանարդ մետրը 6 հազար դրամով։

*

*