Տավուշում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
muracani-hospital

Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Վիճակը կայուն ծանր է, ամենակարևորը կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց խոսնակը` հավելելով, որ վիրավոր զինծառայողը Երևանում է` Մուրացանի հոսպիտալում:

Վիրավորվելու դեպքի հանգամանքների վերաբերյալ մանրամասներ Արծրուն Հովհաննիսյանը չհայտնեց:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները