Դավիթ Լոքյանը ծանոթացել է Տավուշում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին

Նախարարը հանդիպումներ է ունեցել բնակչության հետ նաև Դիտավան, Սարիգյուղ, Այգեհովիտ համայնքներում:
loqyan

Այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նրանք շրջել են մարզի մի շարք համայնքներով:

Հիմնական կանգառները նախատեսված էին մարզի այն համայնքներում, որտեղ աշխատանքներ են իրականացվում ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի կողմից:

Ծրագիրը, ՀՀ Կառավարության աջակցությամբ և գործընկերությամբ, մեկնարկել է 2015 թվականին, տևելու է 5 տարի: Ընդհանուր 5 մլն դոլար ֆինանսավորմամբ մարզի 45 համայնքներում իրականացնելու են եկամուտ ակնկալող ծրագրեր և զարգացնելու են համայնքնային ենթակառուցվածքներ՝ ներմուծելով որոշակի նորարարություններ:

Աշխատանքային խումբը նախ եղել է Իջևանի նորաստեղծ տուրիզմի կենտրոնում, որը հիմնադրվել է «Ինտեգրված աջակցություն` գյուղական տուրիզմի զարգացմանը» ծրագրի շրջանակում: Ապա նախարարը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, և հանդիպումներ ունեցել բնակչության հետ նաև Դիտավան, Սարիգյուղ, Այգեհովիտ համայնքներում:

*

*