Հետմահու պարգևատրվել են Տավուշում Ադրբեջանի դիվերսիոն փորձը կանխելիս զոհված զինծառայողները

Նրանց ծնողները ՀՀ բանակի օրը՝ հունվարի 28-ին, նախագահական նստավայրում հրավիրված արարողությանը:
zinvor-zoh

Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հետմահու պարգևատրել է դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելու ընթացքում զոհված հայ զինծառայողներին։

Ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը հետմահու պարգևատրվեց «Արիության» մեդալով, շարքայիններ Էրիկ Աբովյանը և Էդգար Նարայանը՝ «Մարտական ծառայության» մեդալով:

Զոհված զինծառայողների պարգևները ՀՀ նախագահից ստացան նրանց ծնողները ՀՀ բանակի օրը՝ հունվարի 28-ին, նախագահական նստավայրում հրավիրված արարողությանը:

Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:

*

*