«ՏաԹեւեր» ճոպանուղին մեկ օրում ռեկորդային թվով ուղեւորների է սպասարկել

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2014 թվականի հուլիսի 20-ին:
tatever-jopanughi

Հուլիսի 16-ին «ՏաԹեւեր» ճոպանուղին սահմանել է ռեկորդային ցուցանիշ՝ մեկ օրում սպասարկելով 1371 ուղեւորի: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2014 թվականի հուլիսի 20-ին, երբ ճոպանուղին մեկ օրում սպասարկել էր 1321 ուղեւորի:

«ՏաԹեւեր» հետադարձելի ճոպանուղին կառուցվել է 2010 թ.-ին: Այն ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ., այլեւ ճոպանուղու կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս:

*

*