Ալլա Պուգաչովան ելույթ է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքին

Ելույթ ունեցողների թվում են եղել նաեւ Ռամազոտին ու Բասկովը
pugachova2

Մոսկվայի «Սաֆիսա» հանդիսությունների սրահում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, տեղի է ունեցել «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանյաց շքեղ արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Комсомольская правда-ն:

Ելույթ են ունեցել Նիկոլայ Բասկովը, Անդրեյ Մալախովը, Յանա Չուրիկովան, իտալացի երգիչ Էրոս Ռամազոտին և Ալլա Պուգաչովան: Վերջինս բեմ է դուրս եկել մինի կիսաշրջազգեստով: Комсомольская правда-ի թղթակցի հետ զրույցում Պուգաչովան անկեղծացել է և նշել, որ նա ելույթ է ունենում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

«Այս պահին ֆինանսապես վատ դրության մեջ եմ և որոշեցի՝ իսկ ինչու չընդունեմ հրավերը, եթե այսպիսի հնարավորություն կա՝ նորմալ ապրելու»,-նշել է ռուսական էստրադայի պրիմադոնան։

՚Պարբերականը տեղեկացնում է նաեւ, որ հյուրերի թվում են եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

*

*