Տարվա լավագույն ուսուցիչն ու դաստիարակը պարգեւատրվեցին ավտոմեքենաներով

Ըստ Լեւոն Մկրտչյանի՝ Ուսուցիչը նախ եւ առաջ առաքելություն է.

Ուսուցչի օրվա առիթով այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել են Տարվա լավագույն ուսուցչի, տնօրենի եւ դաստիարակի անունները։ Հայաստանի վարչապետի կողմից տրված ավտոմեքենաներով կրթության եւ գիտության նախարար՝ Լեւոն Մկրտչյանը պարգեւատրել է տարվա լավագույն ուսուցչին եւ դաստիարակին։ Տարվա լավագույն ուսուցիչ է ճանաչվել՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ՝ Արարատ Մովսիսյանը, իսկ դաստիարակ է ճանաչվել՝ Նարինե Հարությունյանը, ով ներկայացնում է Սեւան քաղաքի «Զարթոնք» մանկապարտեզը։

Լավագույն դպրոցի տնօրենի մրցույթում հաղթել է Երեւանի 20-րդ դպրոցի տնօրեն՝ Անահիտ Խոսրովյանը, ում նվիրել են համակարգիչ։ Տեղեկացնենք, որ այս տարի մրցույթներին մասնակցել են 34 մանկավարժ` Հայաստանի բոլոր մարզերից եւ Երեւանից: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, շնորհավորելով ուսուցիչներին, նշել է, որ ուսուցչի մեծարանքը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է, քանզի նրա վրա է դրված հայ տեսակի շարունակության ապահովման եւ զորացման պատասխանատվությունը։

lavaguyn-usucich

Տոնական միջոցառման ժամանակ մի շարք վաստակաշատ մանկավարժներ պարգեւատրվել են Հայաստանի պետական պարգեւներւով, Հայաստանի վարչապետի «Հուշամեդալ» շնորհակալագրերով:

Ըստ Լեւոն Մկրտչյանի՝ Ուսուցիչը նախ եւ առաջ առաքելություն է.

«Ուսուցիչները կատարում են մեր երկրի անկախության բազայի հենքի ստեղծման կարեւոր մի գործառույթ: Ուսուցիչը նախ եւ առաջ առաքելություն է. այս իմաստով: Այն, որ հասարակությունն ամեն տարի կարեւորում է ուսուցչի աշխատանքը` նրանց պարգեւատրելով, կարեւոր է: Այսօր ինֆորմացիոն դաշտը շատ մեծացել է եւ շատ հեշտ է գիտելիք ձեռք բերել տարբեր միջոցներով, այս առումով` ուսուցչի դերակատարումը մեծանում է դաստիարակության, հայրենասիրության, ժամանակակից աշխարհի քաղաքակրթության հենքային ձեւաչափեր փոխանցելու իմաստով՝  երեխաներին սովորեցնելով դասակարգել առաջնային ինֆորմացիան երկրորդականից։

*

*