Հայաստանը ճանաչվել է «Տարվա երկիր»․ The Economist

The Economist-ը հաշվի է առնում անցնող տարվա ընթացքում տվյալ երկրի գրանցած առաջընթացը:
hexapoxutyun

Բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը 2018 թվականի «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը:

Այս տիտղոսին պարբերականն արժանացնում է ոչ թե ամենահարուստ, ամենաազդեցիկ կամ ամենահամեղ խոհանոցն ունեցող երկրներին ու ժողովուրդներին, այլ հաշվի է առնում անցնող տարվա ընթացքում տվյալ երկրի գրանցած առաջընթացը:

The Economist-ը նկատում է, որ տարվա ընթացքում լավ աշխատանքը դեռևս չի երաշխավորում միանշանակ հաջողություն ապագայում: Այդպես, օրինակ, անցյալ տարվա հաղթող Ֆրանսիան այսօր զանգվածային ցույցերի ու անկարգություններ թատերաբեմ է, իսկ 2015-ի հաղթող Մյանման վերջերս «արյունալի» հետընթաց ապրեց:

*

*